Ուկրաինայի կառավարությունը բոլոր ընկերություններին թույլ է տվել ներմուծել էլեկտրաէներգիա
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ կառավարությունը բոլոր ընկերություններին թույլ է տալիս մուտք գործել էներգետիկ շուկա և էլեկտրաէներգիա ներմուծել։ Այս մասին գրում է «Интерфакс»-ը։
«Կառավարությունը որոշել է ցանկացած ընկերության, որոնք որ գործում են էներգետիկ շուկայում, գնել և ներմուծել էլեկտրաէներգիա։ Ովքեր,որ կարող են էլեկտրաէներգիա ներմուծել իր գնով, որը բարձր չէ, ինչ որ ուկրաինական էլեկտրաէներգիայի գինն է՝ խնդրեմ»,-ասել է Յացենյուկը։