Ռուսաստանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ Եվրոպայի համար. Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել Եվրոպային հակազդել Ռուսաստանի քաղաքականությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Միայն միասնական ջանքերով մենք կարող ենք հաղթահարել այդ մարտահրավերը, որը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև ողջ Եվրոպային»,-Յացենյուկի խոսքն է մեջբերում կառավարության մամլո ծառայությունը:
Ավելի վաղ Յացենյուկը հայտարարել էր ռուս-ուկրաինական սահմանի փակման անհրաժեշտության մասին: