ԼԺՀ-ն հայտնել է Լուգանսկում ահաբեկչության նախապատրաստման մասին
Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության նախարարությունը հայտնել է Լուգանսկում «Աջ սեկտորի» մասնակիցների կողմից ահաբեկչության նախապատրաստման մասին: Այս մասին գրում է TASS-ը:
Ինչպես հաղորդվում է՝ ահաբեկչության մեջ կասկածյալը ձերբակալվել է: Նշվում է, որ ահաբեկիչը քաղաքի կենտրոնում ականապատել է շտաբ-բնակարանի շենքի նկուղը:
ԼԺՀ իրավապահները հայտնաբերել են շենքում ավտոմատներ, զինամթերք և նռնակներ: