Մեզ մոտ չի կարող լինել պալատական հեղաշրջում, քանի որ մենք չունենք պալատներ. Պուտին
ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենց մոտ չի կարող լինել պալատական հեղաշրջում, քանի որ իրենք չունեն պալատներ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի կայունությունը հենվում է միայն ժողովրդի աջակցության վրա:
«Մենք չունենք պալատներ: Մենք ունենք Ղրիմ, որն էլ շատ լավ պաշտպանված է: Չկա ավելի լավ հուսալի աջակցություն, քան ժողովրդի աջակցությունն է»,-հայտարարել է Պուտինը: