Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի զինյալները պատանդ են վերցրել 185 մարդու
Նիգերիայում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները պատանդ են վերցրել 185 մարդու: Այս մասին հայտնում է CNN-ին:
Փոխանցվում է, որ զինյալները հարձակում են գործել Գումսուրի գյուղի վրա: Բացի 185 պատանդից նրանք սպանել են ևս 32 տղամարդու:
Նշվում է, որ նրանք պատանդ են վերցրել միայն կանանց և երեխաների: