Կրկնակի ահաբեկչություն՝ Եմենում. զոհվել է 17 մարդ
Եմենում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 17 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 10 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փոխանցվում է, որ մահապարտներն ականապատ երկու մեքենա են պայթեցրել Հոդեյդա քաղաքում, որը գտնվում է Կարմիր ծովի ափին:
Նշվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը: