Դատարանն արգելել է մուսուլման տղամարդուն սիրով զբաղվել իր կնոջ հետ
Լոնդոնի խնամակալության դատարանն արգելել է մուսուլման տղամարդուն սիրով զբաղվել իր մտավոր հետամնաց կնոջ հետ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Փոխանցվում է, որ համաձայն դատարանի որոշման՝ 39-ամյա կինը, ում մտավոր զարգացվածության աստիճանը հավասար է 4-7 տարեկան երեխայի մակարդակին, չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել:
«Չնայած նրան, որ կինը սեքսը համարում է հաճելի, նրա մտքով ոչ մի անգամ չի անցել, որ նա կարող է հրաժարվել դրանից»,-հայտնել է դատավորը:
Նշվում է, որ կինն ունի 4 երեխա: