ԱՄՆ-ն հույս ունի, որ կարող է «ԻՊ»-ին ոչնչացնել 3 տարվա ընթացքում
Միացյալ Նահանգները գնահատում են ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ոչնչացնելու համար. այն է՝ 3 տարի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ղեկավարներից մեկը, գեներալ՝ Ջեյմս Թերրին:
Նշվում է, որ նա ամերիկացիներին կոչ է արել լինել համբերատար, քանի որ «ԻՊ»-ի ոչնչացնելու գործողությունները կարող են տևել 3 տարի: