Բելառուսի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվելու է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագիրը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բելառուսի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագիրը: Այս մասին մեր թղթակցին ասել է Բելառուսի ԱԺ տեղեկատվական վարչության պետ Վիտալի Երմոլովիչը:
Ու չնայած վերջինս չի ցանկացել քվեարկության արդյունքների մասին որևէ կանխատեսում անել ասելով, որ պետք է սպասել պաշտոնական արդյունքներին, ակնհայտ է, որ Բելաոուսը կվավերացնի համաձայնագիրը:
Իսկ երեկ Ղազախստանի խորհրդարանի Ստորին պալատը՝ Մեջլիսը, լիագումար նիստում վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը՝ այն փոխանցելով վերին պալատին Սենատին:
Այսպիսով, կարելի է ասել, որ հունվարի 1–ից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս փաստի կապակցությամբ ինչպես լավատեսական, այնպես էլ հոռետեսական կանխատեսումներ կան. իսկ թե որը կդառնա իրականություն ցույց կտա ժամանակը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: