Պատգամավորների օգնականները վիրավորված են
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորների գրագրություններն առանց օգնականների հնարավոր չէ պատկերացնել։ Բայց արի ու տես, որ շատ աշխատողին «շալե շապիկ» էլ չի հասնում։
Ոչ խորհրդարանի ղեկավարությունը, ոչ էլ շեֆ-պատգամավորներն իրենց օգնականների քրտնաջան աշխատանքը բանի տեղ չեն դնում։
Պատգամավորների մի քանի օգնականներ երեկ դժգոհում էին, որ երբեք չեն օգտվել ու հիմա էլ չեն օգտվում ԱԺ պարգեւատրման և 13-րդ աշխատավարձի հնարավորություններից։
Նրանց դժգոհության պատճառը նախատոնական անտեսվածությունն է վերադասի կողմից։ Բանն այն է, որ ԱԺ ղեկավարությունը տոնական պարգևավճարներ և ամանորյա փաթեթներ է նվիրել խորհրդարանի աշխատակազմին՝ կրկին շրջանցելով պատգամավորների օգնականներին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: