ԱՄՆ-ն կմեղմացնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, եթե վերջինս զիջումների գնա. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այն դեպքում, եթե վերջինս որոշ զիջումների գնա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Մենք պատրաստ ենք մեղմացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի»,-հայտարարել է Օբաման:
Նշվում է, որ Օբաման ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին Կոնգրեսի կողից ընդունված օրենքը, սակայն դեռևս մտադիր չէ ընդլայնել պատժամիջոցային ռեժիմը: