Իրաքում ԱՄՆ-ի ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «ԻՊ»-ի 3 առաջնորդ
Իրաքում ԱՄՆ-ի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ իրականացված ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է խմբավորման 3 առաջնորդ: Այս մասին գրում է TASS-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի սպայակույտի Կոմիտեի ղեկավար Մարտին Դեմպսին:
Նշվում է, որ հաջորդ տարի միջազգային կոալիցիան պլանավորում է մի շարք գործողություններ իրականացնել «ԻՊ»-ի դեմ: