PKK-ն Էրդողանին ԻՇԻՊ-ական է որակել
PKK-ն Էրդողանին ԻՇԻՊ-ական է որակել, հետն էլ' գլխավոր: Քրդստանի համայնքների միության համանախագահ և PKK-ի' Քանդիլի հրամանատար Ջեմիլ Բայըքը Էրդողանին անվանել է «խալիֆ», այն էլ' «Իսլամական պետության»:
Իր հարցազրույցում նա նշել է, որ «Իսլամական պետության» խալիֆը ոչ թե ալ-Բաղդադին է, այլ հենց Էրդողանը: Բայըքը խոսել է նաև «Իսլամական պետության» ու Թուրքիայի կառավարության համագործակցության մասին' նշելով, որ Թուրքիան տարբեր միջոցներով օգնում է վերջինիս, իսկ նրանց շարքերում գտնվում են նաև թուրքական պետության ներկայացուցիչներ: Թուրքական իշխանական մամուլն այս խոսքերը մեկնաբանել է որպես քրդերի հետ հաշտեցման ձախողման վերջնագիր...
Լևոն Հովսեփյան. Ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/867568139929094