Պորոշենկոն փորձում է կայունացնել երկրի իրավիճակը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փորձում է կայունացնել իրավիճակը երկրում, սակայն շատ պաշտոնյաներ մարտական են տրամադրված: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Պուտինը նշել է, որ Պորոշենկոյի հետ նախաձեռնել են հանդիպել Մինսկում, որպեսզի քննարկեն Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
Բացի այդ՝ Պուտինն ընդգծել է, որ ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ են «կոնկրետ գործողություններ»: