Ռուսաստանն ու Իրանն ունեն նավթային պայմանագրի խնդիր. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հույս ունի Իրանի հետ կնքել նավթային պայմանագիր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Սակայն նա նշել է, որ այս հարցի հետ կապված կան մի շարք խնդիրներ:
«Շրջանառությունն իսկապես նվազել է, և փորձում ենք բարձրացնել այն: Դա միայն մեզնից չի կախված, այլ նաև համաշխարհային տնտեսական իրավիճակից: Իրանի տնտեսությունը կախված է նավթից և գազից»,-ասել է ՌԴ նախագահը:
Բացի այդ՝ ՌԴ նախագահը նաև մեկնաբանել է ռուս դեսպանների աշխատանքն Իրանում և ընդգծել, որ Ռուսաստանը գոհ է իր աշխատանքից: