Կառավարության նիստում հավանություն է տրվել բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստում հավանություն է տրվել բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին: Բյուջետային ծրագրի նկարագիրը (անձնագիրը) մի գործիք է, որն հնարավորություն է տալիս ի մի բերել և ներկայացնել տվյալ ծրագրի ծախսերի պլանավորման և կատարողականի գնահատման համար անհրաժեշտ բոլոր կարևորագույն ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները և թիրախները: 2010թ. սկսած ՀՀ ֆինանսների նախարարության առաջնորդությամբ առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով արդեն կազմել են 35 բյուջետային ծրագրի նկարագիր, որից 25-ը հրապարակված է նախարարության կայքում, 10-ն էլ կհրապարակվի: