Սկանդալ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թյուրքական Հանրապետության խորհրդարանում
Խորհրդարանական ձախ-կենտրոնամետ ուղղվածության «Հանրապետական թուրքական» (CTP) կուսակցության պատգամավոր Դ. Դերյան, ամբիոնից խոսելով պատմության հետ առերեսվելու մասին' նշել է, որ «Կիպրոսում թուրքական բանակից տուժել, կորուստներ են կրել նաև հայերը, հույներն ու մարոնիները:
Այս հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել մեջլիսի աջ-կենտրոնամետ, ազգայնական ուղղվածության «Դեմոկրատական» և «Ազգային միասնություն» կուսակցությունների կողմից, որոնք պահանջել են այդ խոսքերի համար ներողություն խնդրել: Մինչդեռ պատգամավորը ներողություն չի խնդրել, իսկ մի քանի ձախակողմյան այլ ուժեր իրենց աջակցությունն են հայտնել պատգամավորին:
Լևոն Հովսեփյան. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/867573063261935?pnref=story