ԱՄՆ վերսկսում է դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ վերսկսում է դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ: Այս մասին հայտնում է “Gazeta.ru”-ն:
«Դա ամենակարևոր փոփոխությունն էր մեր արտաքին քաղաքականությունում վերջին 50 տարվա ընթացքում»,-հայտարարել է Օբաման:
Բացի այդ, Օբաման խնդրել է Կոնգրեսին վերացնել էմբարգոն (որևէ բանի արտահանման ու ներմուծության արգելք) Կուբայի դեմ: