Կաբարդինո-Բալկարիայում զինյալներ են սպանվել
Կաբարդինո-Բալկարիայում հատուկ օպերացիայի ժամանակ ոչնչացրել են ապօրինի խմբավորման երկու անդամի: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմիններում գտնվող իր աղբյուրին:
«Համաձայն նախնական տեղեկությունների՝ սպանվել է երկու զինյալ, որոնք փակվել էին տներից մեկում և կրակում էին ոստիկանների ուղղությամբ»,-հայտնել է աղբյուրը:
Հայտնի է, որ հատուկ գործողությունները դեռևս շարունակվում են: