Պսակին կրկին սխալ հայտարարություն է արել
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին պատասխանելով լրագրողների հարցերին սխալ պատասխան է տվել և հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն ստորագրել է ՌԴ-ի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների օրինագիծը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Այս հայտարարությունից որոշ ժամանական անց Սպիտակ տունը հերքեց այս լուրը և հայտնեց, որ Պսակին ուղղակի շփոթվել է և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեռևս չի ստորագրել այդ օրինագիծը:
Փոխանցվում է, որ սակայն Սպիտակ տան կողմից տարածված տեղեկության մեջ չի նշվել, թե երբ է Օբաման պատրաստվում ստորագրել այդ օրինագիծը: