Հայաստանը բիզնեսի ստեղծման համար ամենահարմար երկրների ցանկում զբաղեցրել է 56-րդ տեղը. Forbes
Աշխարհահռչակ Forbes ամսագրի կողմից հրապարակվել է այն երկրների ցանկը, որտեղ ամենահարմար պայմաններն են առկա բիզնեսի ստեղծման և զարգացման համար: Հայաստանն այդ ցուցակում զբաղեցրել է 56-րդ տեղը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ նախկին Խորհրդային Միության երկրներից ցուցակում հայտնվել են հետևյալ երկրները.
Էստոնիա- 22-րդ տեղ
Լիտվա-24-րդ տեղ
Լատվիա- 36-րդ տեղ
Վրաստան- 47-րդ տեղ
Ադրբեջան- 60-րդ տեղը
Ղազախստան- 65-րդ տեղ
Մոլդովա- 75-րդ տեղ
Ուկրաինա- 88-րդ տեղ
Ռուսաստան- 91-րդ տեղ:
Նշվում է, որ առաջին եռյակում են գտնվում Հոնկոնգը և Նոր Զելանդիան: