Ռուսաստանի բանտերում ադրբեջանցիներին տանջում են
Կալինինգրադի մարզում գտնվող №13 գաղութում տանջում են ադրբեջանցիների: Այս մասին Haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է այդ տարածաշրջանում Համառուսական ադրբեջանական կոնգրեսի նախագահ Թոֆիկ Ռզաևը:
Ռզաևը պատմել է, որ №13 գաղութում ամեն օր ծեծում են ադրբեջանցիներին, նրանց մոտից վերցնում են տաք հագուստը և թույլ չեն տալիս աղոթել (վերցնելով նրանց մոտից նամազի համար անհրաժեշտ իրերը):
«Ես դիմել եմ գաղութի ղեկավարությանը ինձ համար հանդիպում կազմակերպելու համար ադրբեջանցի բանտարկյալիների հետ: Սակայն դեռևս պատասխան չեմ ստացել»,-հայտարարել է Ռզաևը: