ԱՄՆ-ն իր մեղքի բաժինն ունի ստեղծված բարդ իրավիճակի հետ կապված.ՌԴ ԱԳՆ
Ակնհայտ է, որ Վաշինգտոնը մշտապես դժվարություններ է ստեղծել ռուսական տնտեսության համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ-ի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի կատարած հայտարարությանը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել, որ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս մեկնաբանել են ռուսական արտարժույթի ցուցանիշները շուկայում»,-հայտարարել է Ռյաբկովը:
Բացի այդ, Ռյաբկովը հայտարարել է, որ նրանք համոզված են, որ ԱՄՆ-ն կապ ունի իրենց երկրում ստեղծված բարդ իրավիճակի հետ: