Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհերի թիվը հասել է 7 հազարի
Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհերի թիվը հասել 7 հազարի: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Էբոլա համաճարակից տուժած երկրներում վարակակիրների թիվը գերազանցել է արդեն 18,6 հազարի սահմանագիծը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում փաստացի արձանագրվել է մահացության 6 915 և հիվանդացության 18 603 դեպք: