Սամվել Ալեքսանյանն ուզում է «կռուգ տալ» ԱՄՆ-ում, սակայն չեն թողնում
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ ԱՄՆ-ի դեսպանատան կողմից իրեն վիզա տրամադրելու հայցի մերժմանն առնչվող հարցին ի պատասխան ասաց.
«Ես դիմում եմ իրանք էլ չեն տալիս, ես դիմում եմ իրանք էլ չեն տալիս»։ Գործարարը տեղյակ չէ, թե ինչու իրեն վիզա չեն տրամադրում, մինչդեռ նպատակը զուտ ծանոթությունն է այդ երկրին։
«Էթում եմ մի հատ կռուգ տամ գամ»։ Դիտարկմանը՝ արդյոք ցանկանում է այնտեղ բիզնես ներդրում անել, Ալեքսանյանը պատասխանեց.
«Ազիզ, ես պալիտիկայով եմ զբաղվում, պալիտիկայից հարց կա տվեք ընձի, չկա՝ մի տվեք»»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: