Արդյո՞ք Taxi ծառայությունների մինիմալ արժեքը կփոխվի
Տրանսպորտի գազի գնի թանկացման դեմ բողոքել են ոչ միայն երթուղայինի վարորդները, այլև TAXI- ծառայությունների վարորդները: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝՝ բարձրացել է նաև մինիմալի արժեքը:
Օperativ.am-ի թղթակիցն այս մասին մանրամասներ իմանալու համար կապ է հաստատել տարբեր վարչական շրջաններում գործող տաքսի ծառայությունների հետ: TAXI- ծառայությունների մեծ մասը նշեցին, որ վարորդները դժգոհում են, իսկ նրանցից ոմանք անգամ հրաժարվել են աշխատել:
«Եթե եկամուտ չունեմ, դեռ մի բան էլ իմ գրպանից պետք է վճարեմ, էլ ինչի՞ս է պետք»,-ասաց վարորդներից մեկը:
Իսկ այն հարցին, թե արդյոք իրենց մոտ մինիմալի արժեքը բարձրացել է, նրանք պատասխանեցին. «Դեռ ոչ»:
Նորքում գործող գործող TAXI- ծառայություններից միայն մեկը փաստեց, որ իրենց մոտ մինիմալը նախկին 500-ի փոխարեն այսօրվանից 600 է դարձել:
«Ի տարբերություն շատերի՝ մեր մինիմալը 500 էր: Այսօրվաննից արդեն 600 է դարձել: Դա գազի գնի բարձրացմամբ է պայմանավորված, ուստի կարծում եմ, որ շատ անխիղճ չենք գտնվել»
Կարինե Գևորգյան