Վարորդներն անցել են բնականոն աշխատանքի. Երևանի քաղաքապետարան
Վերջին օրերին տրանսպորտի գազի գնի թանկացմումները վարորդների մոտ դժգոհություն էր առաջացրել: Գազալցակայաններում գազի թանկացման պատճառով 35, 28 և այլ համարի ուղևորափոխադրում իրականացնող մի քանի երթուղիների վարորդներ այսօր դադարեցրել էին աշխատանքը և գործադուլ էին իրականացնում՝ բողոքելով գազի բարձր գներից, նշելով, որ խնդրին պետք է անհապաղ լուծում տրվի:
Այս մասին մանրամասներ իմանալու համար Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության բաժնի հետ:
Այն հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկվել հարցին լուծում տալու համար, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը պատասխանեց. «Քաղաքապետի օգնականը, տրանսպորտի վարչության պետը հանդիպել, բանակցել են տնտեսվարողների հետ: Մարդիկ հասկացել են, որ վառելիքի սակագնի վրա Երևանի քաղաքապետարանը որևէ կերպ չի կարող ազդել և բոլոր դեպքերում մեր բնակչությանը հարկավոր է սպասարկել»:
Հնարավոր թանկացումների մասին վերջինս ոչինչ չասաց:
Կարինե Գևորգյան