Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ...

Ձևավորվող համաշխարհային տնտեսական նոր օրակարգն ու Հայաստանը

Աշխարհում և հատկապես Եվրասիա մայրցամաքում ուրվագծվող տնտեսական ճգնաժամի էությունը լավագույնս ըմբռնելու և միտումները գնահատելու համար նախևառաջ անհրաժեշտ է վեր հանել դրա հիմքերը, դրդապատճառներն ու ընդգրկման աշխարհագրական շրջանակները: Այդ նպատակով, եթե ներկա գլոբալ տնտեսական հիմնախնդիրները համեմատենք, ասենք, 2000-ականների առաջին տասնամյակի ավարտին բռնկված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, ապա ելակետային պետք է համարել առնվազն 2 առանցքային տարբերություններ՝ նախ այն, որ ներկա գործընթացների ենթատեքստում առաջնային են քաղաքական գործոնները և երկրորդ՝ ի տարբերություն 2008-ի (ճգնաժամը սկիզբ առավ ԱՄՆ-ից), զարգացումների թատերաբեմը Եվրասիան է: Հաշվի առնելով վերոնշյալն՝ աներկբայորեն պետք է փաստել, որ ներկայում առաջացած գլոբալ տնտեսական հիմնախնդիրներում բավականաչափ մեծ չափաբաժին ունի դրանց արհեստածին և նպատակաուղղված առանձնահատկությունը՝ պայմանավորված առկա աշխարհաքաղաքական գործընթացներով և հատկապես՝ միջազգային տնտեսական և քաղաքական կարևորագույն դերակատարներից մեկի՝ ԱՄՆ-ի հետապնդած աշխարհաքաղաքական շահերով ու վարած ֆինանսատնտեսական քաղաքականությամբ:

 

Վերոնշյալի համատեքստում կարելի է առանձնացնել մի քանի գործոններ, որոնք անկյունաքարային են ներկա տնտեսական հիմնախնդիրների առանցքում՝
1. Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ հայտարարված տնտեսական և քաղաքական պատժամիջոցները՝ լավագույնս հաշվարկված այդ երկրի տնտեսության կառուցվածքային առանձնահատկություններին համապատասխան
2. Նավթի համաշխարհային գների պարբերական և նպատակաուղղված անկումը
3. Համաշխարհային շուկայում ամերիկյան դոլարի դիրքերի ամրապնդումը
4. ՌԴ տնտեսության լրջագույն ազդեցությունը հատկապես հետխորհրդային տարածքի և Արևելյան Եվրոպայի մի շարք պետությունների վրա
5. Ճգնաժամի թատերաբեմ հանդիսացող աշխարհագրական տարածքի սպառողական շուկաներում առկա խուճապային տրամադրությունները:

 

Թվարկված գործոնների բովանդակությունից ելնելով՝ ակնհայտ է դառնում, որ միայն դրանց չեզոքացման պարագայում և բնականաբար դրան հաջորդած որոշակի ժամանակային սահմաններում աստիճանաբար համաշխարհային տնտեսությունը կվերականգնի իր ընթացքի հարաբերական կայունությունը: Թերևս, նույն այդ գործոնների արհեստածին բովանդակային առանձնահատկություններն ու դրանց օբյեկտիվ հետևանքներն են, որ բավականաչափ բարդացնում և գրեթե անհնարին են դարձնում առկա գործընթացների ազդեցությամբ տնտեսական խնդիրներ կրող բազմաթիվ երկրների՝ որևէ գործիքակազմի կիրառմամբ կանխելու դրանց բացասական ազդեցությունը սեփական տնտեսությունների վրա:

 

Ելակետային ընդունենելով վերոնշյալը՝ և իհարկե, գնահատելով Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի մոտեցումներն ու նպատակները հատկապես Արևելյան Եվրոպայում (ուկրաինական հիմնախնդրի շուրջ) ծավալվող գործընթացների նկատմամբ՝ կարելի է տանել այն իրավիճակային սահմանագծերը, որոնք կստիպեն

 

Միացյալ Նահանգներին վերանայել կամ մեղմել ներկայում տարվող տնտեսական քաղաքականությունը՝
1. Որևէ կերպ չհանգեցնել ճգնաժամային այնպիսի իրավիճակի, երբ Ռուսաստանի իշխանությունները երկրի ներսում խորացող խնդիրները ստիպված կլինեն լուծել ագրեսիվ քաղաքականությամբ և ռազմական գործողությունների դիմելու ճանապարհով (եթե իհարկե ԱՄՆ-ը չունի նման հեռահար նպատակներ):
2. Որևէ կերպ թույլ չտալ Վաշինգտոն-Մոսկվա հակամարտության այն աստիճանի խորացում, որը էական տարաձայնություններ, անգամ քաղաքական ընդհարում կառաջացնի նաև ԱՄՆ-ի և եվրոպական առանցքային դերակատարների միջև:
Այս համատեքստում, պետք է փաստել, որ ներկայում խորացող տնտեսական խնդիրների չեզոքացումը ոչ թե ժամանակային բնույթ է կրում, այլ իրավիճակային, հետևաբար բավականաչափ բարդ է, գրեթե անհնարին դրա համար որոշակի ժամանակային սահմանների կանխատեսումը:

 

Հենց ներկա տնտեսական գործընթացների հակամարտային բնույթն է, որ թույլ չի տալիս դրանց անուղղակի թիրախ դարձած պետություններին՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու՝ ճգնաժամային զարգացումները հնարավորինս մեղմելու համար: Բանն այն է, որ համաշխարհային տնտեսության ներկա հիմքերն ու առանձնահատկությունները և դրանցում ԱՄՆ-ի գերակա դիրքերը հնարավորություն են ընձեռում խելամիտ և նպատակաուղղված քաղաքականության իրականացման միջոցով առավելագույն և տրամաբանորեն հաշվարկված հերթականությամբ հարվածներ հասցնել թիրախավորած պետություններին՝ կենտրոնացնելով նրանց անարդյունավետ կարճաժամկետ լուծումների փնտրտուքի վրա և, ըստ էության, հնարավորություն չթողնելով երկարաժամկետ միջոցների ձեռնարկման համար:
Ստեղծված իրավիճակում ներկա տնտեսական հիմնախնդիրներից առավելագույնս տուժում են ոչ դիվերսիակացված, հիմնականում էներգակիրների վաճառքից կախված, ներքին ինքնաբավ հիմքով տնտեսություններ չունեցող պետությունները (առաջին հերթին Ռուսաստանը) և վերջիններից էական կախվածություն ունեցող երկրները:

 

Հենց այս հարթության մեջ պետք է դիտարկել նաև ՀՀ վրա ճգնաժամի ազդեցության շոշափելի հետևանքները՝ ընդգծելով առնվազն 3 կարևոր հանգամանք՝ նախ Հայաստանի տնտեսության առարկայական կախվածությունը Ռուսաստանից, երկրորդ՝ հայրենի տնտեսության կառուցվածքային թերությունները (հատկապես ներմուծման բարձր ցուցանիշը) և, իհարկե, իրավիճակի հոգեբանական առանձնահատկությունները՝ պայմանավորված հատկապես հասարակության շրջանում տիրող տարեմուտին բնորոշ խուճապային տրամադրություններով:

 

Հիմք ընդունելով ներկա համաշխարհային տնտեսական գործընթացների՝ վերը նշված բովանդակային առանձնահատկությունների տրամաբանությունը՝ անհերքելի է դառնում այն հանգամանքը, որ ՀՀ ո′չ կառավարությունը, ո′չ Կենտրոնական բանկը բավարար հնարավորություններ չունեն որևէ միջամտությունների ճանապարհով գլոբալ գործընթացների հետևանքների վրա էական կանխիչ ազդեցություններ ունենալու (անգամ հատուկ միջամտությունների միջոցով դրամի փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու փորձերը դատապարտված են տապալման):

 

Մինչդեռ սա բնավ էլ չի նշանակում, որ իրավիճակը բացառապես արտաքին գործընթացներով բացատրելով՝ պատկան մարմինները պետք է ձեռնածալ հետևեն հակամարտ աշխարհաքաղաքական բևեռների բախման ընթացքին: Բնավ ոչ, Հայաստանի պարագայում հրամայական է առաջացել «նոր հեծանիվ հորինելու»՝ նոր ազգային տնտեսական քաղաքականություն մշակելու և կենսագործելու. ինչպես Չերչիլն է ժամանակին ասել՝ «Յուրաքանչյուր ճգնաժամ ստեղծում է նոր հնարավորություններ»:

 

Իսկ ներկա պայմաններում գործարար և հասարակական շրջանակներում առկա խուճապային տրամադրությունները հնարավորինս մեղմելու համար կարելի է առաձնացնել մի քանի առաջնային քայլեր՝
1. Նախ և առաջ, Հայաստանի իշխանությունները պետք է լինեն առավելագույնս անկեղծ, թափանցիկ՝ հնարավորինս մատչելի կերպով ներկայացնելով ստեղծված իրավիճակի հիմնապատճառները:
2. Հետևողականորեն և սկզբունքային քայլեր իրականացնել, անհրաժեշտության դեպքում խստագույն պատիժ կիրառել իրավիճակն անհարկի ապակայունացնող բոլոր սպեկուլյատիվ գործողությունների դեմ, ինչպես նաև՝ կանխել անհիմն և տարերային երևույթները ներքին շուկայում:
3. Հետևողական հոգեբանական-քարոզչական գործունեության միջոցով փորձել ուղղորդել տնտեսական հարաբերությունների յուրաքանչյուր սուբյեկտի(անհատից, ընտանիքից մինչև տնտեսվարող) տնտեսական վարքը՝ ջանալով սահմանափակել նրանց ոչ հաշվարկված գործողությունները:
4. Անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ տրամագծորեն փոխելու վարվող տնտեսական քաղաքականությունը, տնտեսության կառուցվածքը՝ մշակելով ինքնաբավ տնտեսական համակարգ ստեղծելու սկզբունքային և հավակնոտ ծրագիր՝ գրագետ կերպով հաշվարկված ժամանակափուլերով:

 

Հ.Գ. Թեպետ տնտեսագետ չեմ, և առաջարկածս վերլուծությունն ու տեսակետերն իրենց հիմքում քաղաքական են, բայց առկա իրավիճակի յուրահատկությունն, անխոս, անհրաժեշտություն է առաջացնում նաև քաղաքական մոտեցումների վերհանման:

 

Արմեն Պետրոսյան. ֆեյսբուք:

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/792443677459515
դիտվել է 1232 անգամ
Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan