ԵՏՄ-ին անդամակցելը որոշակի առավելություն կտա մեզ, կամ արդյո՞ք կտա, թե՞ ոչ. Արծվիկ Մինասյան
ԱԺ դեկտեմբերի 17-ի՝ ՀՀ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստին «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ում մեծ ոգևորությամբ ամբիոնի մոտ հրավիրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Պատգամավորը խոսեց մաքսակետերում մարդկանց հարցաքննելու, ապրանքները քրքրելու հարցի վերաբերյալ, որը պետք է տեղի ունենա ԵՏՄ-ին անդամակցեուց հետո։
«Ինչպես երևում է՝ անհարկի խոչընդոտներ կլինեն քաղաքացիների համար։ Էլեկտրոնային առևտրի դեպքում ի՞նչ հարկեր են մեզ սպասվում մաքսակետում, արդյո՞ք ԵՏՄ-ին անդամակցելը որոշակի առավելություն կտա մեզ, կամ, ընդհանրապես, արդյո՞ք կտա, թե՞ ոչ»,-նման հռետորական հարցերով հանդես եկավ Արծվիկ Մինասյանը։