Մոսկվայում հայ է սպանվել
Մոսկվայում գնդակահարել են ուկրաինացի փախստական՝ 50-ամյա Արթուր Քասադելյանին: Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը:
Ականատեսներից մեկը, ով կրկին ազգությամբ հայ է, պատմել է, որ Բալակլավսկու խաչմերուկում Արթուրին է մոտեցել մի տղամարդ և նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել, որից հետո դիմել էր փախուստի:
Տուժածին հոսպիտակացրել էին, սակայն վերջինս մահացել էր՝ ուժեղ արնահոսության հետևանքով:
Հայտնի է, որ Արթուրն իր ընտանիքի հետ Մոսկվա էր տեղափոխվել այս տարվա հուլիսին: Մինչ Մոսկվա տեղափոխվելն Արթուրը, իր կինը և 4 երեխաները 20 տարի ապրել էին Ուկրաինայում: