Նարիշկինը կոչ է արել Եվրոպային ազատվել ԱՄՆ-ի և Կանադայի խայտառակ ազդեցությունից
ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կոչ է արել Եվրոպային ազատվել ԱՄՆ-ի և Կանադայի խայտառակ ազդեցությունից, որոնք ագրեսիվորեն քարոզում են իրենց շահերը՝ «կործանելով և թուլացնելով Եվրոպան»: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Եվրոպայի խորհրդում այնպիսի դիտորդ երկրների առկայությունը, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Կանադան, առիթ չի հանդիսանում համարել եվրոպական այդ կազմակերպությունը եվրատլանտյան և առավել ևս թույլ տալ դիտորդներին իրենց որպես վերակացու դրսևորել: Որևէ ներդրում չանելով՝ նրանք քարոզում են իրենց շահերը բավականին կոպիտ և ագրեսիվ: Արդյունքում կործանում և թուլացնում են ողջ Եվրոպան»,-ասել է Նարիշկինը:
Նա ենթադրում է, որ եվրոպացիները պարտավոր են ազատվել արտաքին խայտառակ ազդեցությունից՝ առանց Եվրոպայից հազարավոր մղոններ հեռու գտնվող պետությունների խորհուրդների և հրամանների իրենց ճակատագիրը տնօրինելու համար: