ԱՄՆ փորձում է փոխել ՌԴ-ի ռեժիմը. Լավրով
Գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ, որոնք թույլ են տալիս կարծել, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների օգնությամբ ցանկանում է ՌԴ-ում իշխանափոխություն կատարել: Այս մասին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ես ունեմ շատ լուրջ հիմքեր և կարծում եմ, որ դա հենց այդպես է»,-հայտարարել է Լավրովը:
Փոխանցվում է, որ բացի այդ Լավրովը նշել է, որ կան որոշ քաղաքական գործիչներ, որոնք դա չեն էլ թաքցնում: