ԱՄՆ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր է մինչև այս շաբաթվա վերջ ստորագրել փաստաթուղթ, որով պետք նոր պատժամիջոցներ կիրառվեն ՌԴ-ի դեմ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստին:
Փոխանցվում է, որ ավելի վաղ Էռնեստը հայտարարել է, որ վարչակազմը շարունակում է ուսումնասիրել այդ օրինագիծը, որը ներկայացրել էր ԱՄՆ-ի Կոնգրեսը:
Նշվում է, որ ավելի վաղ Կոնգրեսի ներկայացուցիչներից մեկն առաջարկել էր ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: