ԱՄՆ-ի զորքերը մոտեցել են ՌԴ սահմանին
ԱՄՆ-ն մեծացրել է զորքերի քանակը ՌԴ-ի սահմանի մոտակայքում՝ ՆԱՏՕ-ի պայմանագրային պարտավորությունների շրջանակներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամերիկացի զինվորականները գործում են «թափանցիկ»:
«Մենք շարունակում ենք կոչ անել ՌԴ-ին դադարեցնել ապակայունացնող գործողությունները Ուկրաինայի նկատմամբ, վերջացնել Ղրիմի օկուպացիան և անեքսիան, ինչպես նաև հարգել Մինսկի համաձայնագիրը»,-հայտնել է աղբյուրը: