Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մերկելի, Օլանդի և Պորոշենկոյի հետ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող ճգնաժամի հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Մամլո ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և հայտնել, որ հարկավոր է կարճ ժամանակահատվածում խաղաղության հասնել Կիևի հարավ-արևելքում: