Ես ցանկանում եմ մեկնել Դոնբաս. Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկություն ունի մեկնել Դոնբաս և օգնել աշխարհազորայիններին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Հերցազրույցում Քադիրովը նաև մեկնաբանել է, թե ինչպես է ինքն արձագանքել, երբ իմացել է, որ իր նկատմամբ Ուկրաինան քրեական գործ է հարուցել:
«Նրանք, ինչի մասին ցանկանում են կարող են խոսել: Ես պլանավորում եմ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել, որպեսզի նա այսպես ասած ինձ ուղարկի Դոնբաս, որպեսզի ես կարողանամ պաշտպանել աշխարհազորայիններին»,-հայտարարել է Քադիրովը: