Աշխարհն ապրում է տնտեսական, քաղաքական,մարդկային ճգնաժամ
Աշխարհն ապրում է տնտեսական, քաղաքական,մարդկային ճգնաժամ,ինչպես նաև թևածում է մեծ պատերազմի ոգին: Այս ճգնաժամից անմասն չի մնում նաև Հայաստանը .այսպես թե այնպես մենք կրում ենք աշխարհում կատարվող իրադարձությունների օբեկտիվ և սուբեկտիվ ազդեցությունը: Տնտեսագիտական առումով, թող տնտեսագետները կարծիք հայտնեն, իսկ մարդկային առումով ինձ թույլ կտամ արտահայտվել: Ինչպես նշեցի, կա նաև մարդկային ճգնաժամ, մարդկային հարաբերությունների ճգնաժամ:
Պատկերացնենք, որ երկիրը մի մեծ տուն է: Եթե տանը կա լարվածություն,ֆինանսական պրոբլեմներ,պարտքեր,ցուրտ,թշնամի հարևանից եկող վտանգ: Բոլոր հարցերը լուծվող են,երբ ընտանիքի անդամները իրար հասկանում են,կարողանում են իրար հետ խոսել և վերացնել լարվածությունը,լինել միասնական:Իրար հասկանալու,միասնաբար լինելու պարագայում,մնացյալ խնդիրների լուծումը ավելի հեշտ է.տեխնիկայի հարց է: Չեմ ուզում անդրադառնալ այդ ամենին չհասնելուց ինչ է տեղի ունենում տանը:
Դրական տրամադրվենք իրար հանդեպ,իրար չթշնամանանք,լինենք իրար հասկացող,հանդուրժող և սիրող: Եթե հայը հային սիրի հարգի, հասկանա,մյուս խնդիրները Հայաստանը կլքեն ավելի արագ, քան՝ եկել են:
Տիգրան Մկրտչյան. ֆեյսբուք: