Գազալցակայաններում գազի գինը բարձրանալու ոչ մի հիմք չուներ
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր է արդեն՝ ավտոգազալիցքավորման կետերում գազը թանկացել է 20-40 դրամով: Մինչդեռ, ինչպես «Ժամանակին» «Գազպրոմ Արմենիա»-ից հավաստիացրին, իրենք գազի գինը չեն վերանայել և այն, ինչ անում են լիցքավորման կետերը՝ իրենց հետ ոչ մի կապ չունի:
Ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը մեզ տեղեկացրեց, որ գործող բանաձևի համաձայն՝ գազալցակայանները իրենց սպառած գազի դիմաց վճարում են յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։
Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա մեջ սպառած գազի համար նրանք վճարելու են նոյեմբերի 25–ի կուրսով, երբ դոլարն ամենևին էլ չէր թանկացել»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: