Բողոք է ներկայացվել «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (նախկին 6-րդ) վարչություն բողոք է ներկայացվել «Ապարան» ջոկատի հրամանատար, «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ:
Ըստ այդ տեղեկությունների՝հաղորդման հեղինակը «Ռ.Վգազ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի՝ ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին է՝ Ռաֆայել Մխիթարյանը:
Նա ոստիկանությանը փորձում է համոզել, թե իբր Ռ. Պետրոսյանը զենքով ահաբեկում է իրենց ընտանիքին: «Ժողովուրդը» սեպտեմբերի 25–ին տեղեկացրել էր, որ նշված ընտանիքի և Պետրոսյանի միջև գույքային վեճ կա:
Կարելի է ենթադրել, որ Ռազմիկ Պետրոսյանի հետ կապված վերջին աղմկոտ պատմություններից հետո ՀՀ իշխանությունները որոշել են այս կերպ նրանից վրեժխնդիր լինել՝ փորձելով նրա դեմ քրեական գործը «վերակենդանացնել»։ Ներկայում ոստիկանությունում այս հաղորդման հիման վրա հետաքննություն է ընթանում, և նյութեր են նախապատրաստվում»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: