ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներն այցելել են մարտական հենակետեր
Աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրվել նրանց առօրյայով և կենցաղային պայմաններով: