Հարձակում են գործել Թուրքիայի ոստիկանական բաժանմունքի վրա
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում անհայտները հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Փոխանցվում է, որ զինված հարձակման հետևանքով տուժել է ոստիկանության մեկ աշխատող: Չի բացառվում որ հանցագործները եղել են ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմակիցները:
Նշվում է, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: