Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, իրագործում են Ֆանատիկները, իսկ արդյունքներից օգտվում են սրիկաները
«Առավոտ» թերթը գրում է. «Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
««Քաղաքականությամբ չեմ զբաղվելու: Գիտական հոդվածներ եմ գրելու, հոնորար եմ ստանալու, կոնֆերանսների, սիմպոզիումների և կոնգրեսների եմ մասնակցելու»: 1989 թվականի մայիսին Բուտիրյան բանտում՝ արդեն զգալով, որ դուրս զալը շաբաթների խնդիր է, այդպիսի ծրագրեր ուներ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմաբան Համբարձում Գալստյանը [«Չուղարկված նամակներ», էջ 116): Դեկտեմբերի 14-ին նրա ծննդյան օրն էր, իսկ 20 տարի առաջ՝ 1994 թվականի դեկտեմբերի 17-ին նա սպանվեց:
Այն, ինչի մասին նա երազում էր Բուտիրկայում, չիրականացավ. գիտությամբ զբաղվել չհաջողվեց, իր քաղաքական թիմը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն եկավ իշխանության: Համբարձում Գալստյանը դարձավ Երևանի քաղաքապետ, ապամոնտաժեց Լենինի արձանը։
Համբարձում Գալստյանի գերեզմանին գրված է. «Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, իրագործում են Ֆանատիկները, իսկ արդյունքներից օգտվում են սրիկաները»: 19-րդ դարի բրիտանացի գրող, Ֆրանսիական մեծ հեղափոխության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Թոմաս Քարլայլի այս խոսքերը միանգամայն ճիշտ են:
Ելքն, ինձ թվում է, ակնհայտ է՝ չլինել ռոմանտիկ, նախօրոք հաշվարկել, թե ինչից ինչ է դուրս գալու: Մասնավորապես՝ ինչ է դուրս գալու հեղափոխությունից: Որովհետև նույն Քարլայլն ունի մեկ այլ թևավոր դարձած միտք. «Ոչ ոք չգիտի, թե ինչպես է գործելու Ամբոխը, այդ թվում նաև ինքը՝ Ամբոխը»»,–գրում է թերթի խմբագիրը»։
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: