ԱՄՆ-ն քննադատել է Թուրքիայում լրագրողների մասսայական ձերբակալությունը
ԱՄՆ-ի իշխանությունները քննադատել են Թուրքիայում լրագրողների ձերբակալությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Պսակին:
«Մենք մանրակրկիտ հետևում ենք այն հաղորդագրություններին, որ Թուրքիայի ոստիկանությունը ողջ երկրով մեկ ստուգումներ և ձերբակալություններ է իրականացրել: Ինչպես երևում է թիրախներից մեկը հանդիսացել են ԶԼՄ-ները, որոնք բացեիբաց քննադատում էին կառավարությանը»,-հայտարարել է Ջեն Պսակին: