Իվանիշվիլու նախկին կինը պատրաստվում է նրան դատի տալ (տեսանյութ)
ՎրաստանԻնգա Պավլովան, ով հանդիսանում է վրացի միլիարդատեր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու նախկին կինը, պատրաստվում է նրան դատի տալ: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:
Փոխանցվում է, որ նրանք ամուսնացել են Փարիզում 1991-1994 թ:
Պավլովան հայտարարել է, որ Իվանիշվիլին նրանից ամուսնալուծվել է գաղտնի և ամուսնալուծությունից հետո 11 տարի շարունակ գաղտնի կերպով օգտագործել է նրա անձնական փաստաթղթերը:
«Ես պատրաստվում եմ նրան դատի տալ, քանի որ նա ապօրինաբար օգտագործել է իմ անձնական փաստաթղթերը և առանց իմ թույլտվության իմ անվան տակ ընկերություններ է գրանցել»,-հայտարարել է Պավլովան: