Ամենահայտնի թենիսիստուհիների ցուցակում Շարապովան 3-րդ տեղն է զբաղեցրել
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA), իրենց պատշոնական կայքում հրապարակել են ամենահայտնի 50 թենիսիստուհիների անունները։
Երրորդ տեղը այդ ցուցակում զբաղեցրել է ռուս թենիսիստուհի՝ Մարիա Շարապովան։ Առաջին հորիզոնակում է ռումինացի՝ Սիմոնա Հալեպը, իսկ երկրորդ տեղում՝ ամերիկացի՝ Սերենա Ուիլյամսը։ Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Ամենահայտնի խաղացողների տասնյակն է.
1. Սիմոնա Հալեպ (Ռումինիա)
2.Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)
3.Մարիա Շարապովա (Ռուսաստան)
4.Էժենի Բուշար (Կանադա)
5.Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)
6.Լի Նա (Չինաստան)
7. Անա Իվանովիչ (Սերբիա)
8. Կարոլինա Վոզնյացկի (Դանիա)
9.Պետրա Կվիտովա (Չեխիա)
10. Վիկտրոիա Ազարենկա (Բելառուս)