Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավարն Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Եկատերինա Զգուլաձեին Ուկրաինայի քաղաքացիություն տրամադրելու մասին հրամանգիր է ստորագրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Զգուլաձեն ՆԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2012թ.-ին:
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Էկա (Եկատերինա) Զգուլաձեն կզբաղեցնի իր առաջին տեղակալի պաշտոնը դեկտեմբերի 15-ից: