«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հանդես է եկել հայտարարությամբ
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հանդես է եկել հայտարարությամբ: Անչելոտիի հայտարարությունը վերաբերել է տրանսֆերներին, որոնք պետք է իրականացնի Մադրիդի «Ռեալ»-ը:
«Ինչ վերաբերում է տրանսֆերներին, ապա մենք այդ որոշումը կկայացնենք Ծննդյան տոներից հետո։
Ամեն ինչ կախված կլինի վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներից, թե ովքեր ինչպիսի վնասվածքներ ունեն և որքան ժամանակ է անհրաժեշտ դրանց բուժման համար»,-ասել է Անչելոտին: