Ռոնալդոն կարող է վերսկսել ֆուտբոլիստի իր կարիերան
Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն կարող է վերսկսել ֆուտբոլիստի իր կարիերան: Կարիերան նա մտադիր է վերսկսել ԱՄՆ-ում: Աշխարհի կրկնակի չեմպիոնն արդեն իսկ 38 տարեկան է:
Goal.com-ի փոխանցմամբ՝ Ռոնալդոն զրույց է ունեցել լրագրողների հետ և հայտնել իր վերադարձի մասին:
«Ակտիվ կմասնակցեմ թիմի ձևավորմանը, ինչպես նաև ակցիաներին, որոնք թույլ կտան ակումբին առաջադիմել։ Կարող եմ վստահաբար հավաստիացնել, որ ԱՄՆ-ում ֆուտբոլը վերելք է ապրում և դա դեռ կշարունակվի»,-ասել է չեմպիոնը: