Գրան Պրի մեդալակիր գեղասահորդը իրեն համեմատել է Պլյուշչենկոյի հետ
Գրան Պրի բրոնզե մեդալակիր 15-ամյա գեղասահորդ՝ Ալեքսանդր Պետրովը իրեն համեմատել է կրկնակի օլիմպիական չեմպիոն՝ Եվգենի Պլուշչենկոյի հետ։ Այս մասին հայտնում է «Р-Спорт»-ը։
«Որքան ես գիտեմ, Պլյուշչենկոն 15 տարեկանում չի արել քառյակը։ Եռակի պտույտը նա արել է 14 տարեկանում, իսկ ես այն սկսել եմ կատարել 13 տարեկանից։ Այնպես ,որ ես մի փոքր Պլյուշչենկոյից առաջ եմ»,-ասել է Պետրովը։