Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է դարի լավագույն ֆուտբոլիստի քվեարկություն
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է դարի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության մասին: Հանդիսավոր արարողությունը կկայանա հաջորդ տարվա հունվարի 14-ին՝ Էշտորիլում։
Goal.com-ի փոխանցմամբ, լավագույնների ցուցակում են «Ոսկե գնդակի» դափնեկիրներ Էյսեբիոն (1965), Լուիշ Ֆիգուն (2000), Կրիշտիանո Ռոնալդուն (2008, 2013)։
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ այս հարցումն անցկացվում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հարյուրամյակի կապակցությամբ։